Ս.թ նոյեմբերի 20-ին «ԱրմմոնոPlus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի կրթական ծրագրի շրջանակում կայացավ հանդիպում ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, բ.գ.թ., դոց. Վրեժ Շահրամանյանի հետ, որի ընթացքում բժիշկը ներկայացրեց «Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում» թեմայով զեկուցում:
Վ. Շահրամանյանը մանրակրկիտ բացատրեց, թե ինչ է առհասարակ «սեռական բարդույթ» կոչվածը, ինչու են այս կամ այն բարդույթը բժշկական գրականության մեջ անվանել այս կամ այն գրական հերոսի անվամբ: Սեքսոպաթոլոգի դիտակետում էին Անտիգոնեն, Էլեկտրան, Մեդեան, Էդիպ Արքան, Դոն ժուանն ու Մոխրոտը:Վ. Շահրամանյանի ուշադրությունից չէին վրիպել նաև հայ բեմում ներկայացված մի շարք ռեժիսորների կողմից ներկայացումները, այդ թվում նաև մոնոներկայացումները, որտեղ ևս կամա թե ակամա հերոսը սեռական բարդույթների կրողն է եղել:
Հանդիպումն անցկացվել է Լոֆտում՝ լեփ-լեցուն սրահում, որտեղ ներկա են գտնվել թատերական ոլորտի ներկայացուցիչները` բեմադարիչներ, դերասաններ, թատերագետներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևել են զեկուցմանը, հարցեր հղել բանախոսին:

«Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխթարյանը շնորհակալություն է հայտնել Վ. Շահրամանյանին հետաքրքիր և բովանդակալից զեկուցման համար ու հանձնել է փառատոնի շնորհակալագիրը: