Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14-ին՝ ԵՊԲՀ-ի Նիստերի դահլիճում, տեղի կունենա «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԱՐԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» թեմայով գիտաժողով, որը կազմակերպում են ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնը և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան:
Հյուրերն են՝ պրոֆ. Վոետ Գիանոտենը /Հոլանդիա/ և պրոֆ. Բորիս Վորնիկը /Ուկրաինա/:
Թեմաները՝
«Հաշմանդամների սեքսուալ ռեաբիլիտացիան»:
«Մաստեկտոմիայից, կեսարյան հատումից, արգանդի հեռացումից հետո սեքսուալ ռեաբիլիտացիան»։
Վոետ Գիանոտեն (Բժշկական սեքսոլոգիայի ավագ դասախոս, հերոնտոսեքսոլոգիայի և օնկոսեքսոլոգիայի խորհրդատու, վերականգնողական սեքսոլոգիայի փորձագետ):
«Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները»։ Բորիս Վորնիկ։ Սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր: Սեքսոլոգիայի, անդրոլոգիայի և ռեպրոդուկցիայի կենտրոն: Կիևի գլխավոր սեքսոլոգ։
«Սեքսոլոգիա» առարկայի դերը բարձրագույն բժշկական կրթության համակարգում»: Արամ Հակոբյան (ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ Գլխավոր սեքսոպաթոլոգ:
«Վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման և բուժման չափորոշիչները»։ Վրեժ Շահրամանյան (ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ)
Մասնակցությունը անվճար է:
Գիտաժողովի մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտավորված հավաստագրեր:
Գրանցման և հարցերի համար զանգահարեք.
094 42 66 28, 093 47 07 07